
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ընտանիքին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ընտանիքին:
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի՝ հասարակության հետ կապերի գծով բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Վերջինիս խոսքերով՝ այդ այցն իրականացվել է հունիսի 13-ին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները մեկ ընտանիքի անդամներին տվյալներ են հաղորդել նրանց ազգակցականների մասին: Նշվում է, որ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններն Ադրբեջանում պահվում են 2010 թվականի հունվարից: