
Արևմուտքը միամտորեն Թուրքիային աջակցում է որպես մերձավորարևելյան «ժողովրդավարության» մոդել. Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Թուրքիայի վերջին իրադարձությունները.
«Այսօրվա Թուրքիան բևեռացված հասարակության տխուր իրողություն է, որին Արևմուտքը միամտորեն աջակցում է որպես մերձավորարևելյան «ժողովրդավարության» մոդել (Թուրքիան շարունակ փորձում է մերձավորարևելյան երկրների համար ծառայել որպես իսլամի ու ժողովրդավարության հաջող համադրմամբ մոդել-երկիր – 168.am):
Թուրքիայում առկա է ԶԼՄ-ների նկատմամբ խիստ վերահսկողություն, իսկ բանտարկված լրագրողների քանակում նա «առաջատար» է աշխարհում: Թուրքիան կարիք ունի այսօրինակ ուժգին զարթոնքի: Հուսով ենք, որ այն օգտակար կլինի արդարադատության, հավասարության, պատմական արտացոլման և նմանատիպ բաների համար և ոչ թե կհանգեցնի ավելի մեծ բռնությունների»: