
Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին բուժզննում կանցնի Լիվերպուլում

Հայաստանի հավաքականի և ուկրաինական «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա երկու օրը բուժզննում է անցնելու անգլիական «Լիվերպուլում»: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով դոնեցկյան թիմի իր աղբյուրին:
Մխիթարյանը շուտով մեկնելու է Անգլիա: Մերսիսայդցիները գործարքի մասին պաշտոնապես հաղորդելու են շաբաթվա վերջին:
Ուկրաինայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուի հրաժարագինը կազմում է շուրջ 30 միլիոն եվրո: