
Իրանը հանդես է գալիս Սիրիական հակամարտությանն արտաքին միջամտության դեմ. Հասան Ռոուհանի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս Սիրիական հակամարտությանն արտաքին միջամտության դեմ:
Ռոուհանիի խոսքերով՝ Սիրիական ճգնաժամը պետք է կարգավորի հենց Սիրիայի ժողովուրդը. «Մենք հանդես ենք գալիս ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի ու արտաքին միջամտության յուրաքանչյուր դրսևորման դեմ:
Ես հուսով եմ, որ միջազգային հանրության օգնությամբ խաղաղությունն ու կայունությունը կվերադառնան Սիրիա: Բաշար Ասադի կառավարությունը պետք է կատարի իր գործառույթները մինչև հերթական նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունենալու 2014 թվականին»:
Հիշեցնենք, որ Բաշար Ասադն արդեն իսկ շնորհավորել է Ռոուհանիին՝ հույս հայտնելով ամրապնդել նրա հետ համագործակցությունը: