
Ասադը հուսով է ամրապնդել Իրանի նորընտիր նախագահի հետ համագործակցությունը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ շնորհավորական հեռագիր է ուղարկել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին՝ կապված հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում վերջինիս տարած հաղթանակի հետ:
Ասադը կարևորել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու ամրագրումը: Ասադը նաև կարևորել է տարածաշրջանի ժողովուրդների ինքնիշխանության դեմ թշնամական մտադրություններին համատեղ դիմակայելը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը կլինի երկու երկրների ժողովուրդների բարօրության օգտին:
Իրանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել է գրեթե 37 միլիոն մարդ (ավելի քան 50 միլիոնից), ինչը կազմել է 72.7 տոկոս: Հասան Ռոուհանին ստացել է 18.613.000 քվե: