
Հայ-ռուսական բիզնես-ֆորում՝ Երևան-Պերմ

Հունիսի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա հայ-ռուսական բիզնես ֆորում՝ Երևան-Պերմ, որի ընթացքում ներկայացվելու են հայ-ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ՝ շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ԱԱՊ-ի լրատվական ծառայությունից:
Այսօր Հայաստանում հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շուրջ 1000 ձեռնարկություն կա։ Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, տեղի կունենան առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ։