
Յուրի Շևչուկը կոչ է անում պահպանել Թեղուտի անտառները (տեսանյութ)

Երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում «ДДТ» ռոք-խմբի համերգը քիչ ուշացումով սկսվեց՝ դահլիճի պարտերային հատվածում տարօրինակ կերպով շատ նստատեղեր զբաղված չէին: Համերգի ընթացքում մարդկանց թիվն ավելացավ, սակայն ՀՀ իշխանություններից ոչ մի ներկայացուցիչ այդպես էլ չերևաց, այդ թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, կարծես, մի անգամ խոստովանել էր, որ ռոքի սիրահար է:
Պարզվում է, «ДДТ»-ի հիմնադիր, իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Յուրի Շևչուկը ծանոթ է նաև մեր երկրի խնդիրներին: Համերգի ընթացքում նա իր կատարումներից մեկը՝ «Когда закончится нефть» (https://www.youtube.com/watch?v=V3S06isu204), նվիրեց Թեղուտի խնդրին և կոչ արեց պահպանել Թեղուտի անտառները, որպեսզի տարիներ հետո հաջորդ սերունդները երանի չտան այս ժամանակաշրջանին ու չասեն՝ «ինչ լավն էր կյանքը 2013-ին»:
Հիշեցնենք, որ լեգենդար խումբը Հայաստանում էր «MEZZO production»-ի հրավերով: