
Սարի թաղում տների տանիքներ են այրվել

Հունիսի 16-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 4-րդ շարքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Սարի թաղի 3-րդ շարքիթիվ 3 և 4 տների տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 13.59-ին:
Այրվել են Գ.Սահակյանին պատկանող թիվ 3 տան (30 քմ) և Ն.Սուքիասյանին պատկանող թիվ 4 տան տանիքները (20 քմ):