Իրանում «Լռության օրը» խախտվել է հնչեղ սկանդալով

Russia Today-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանում «Լռության օր» է, երկրում արգելված է քաղաքական ամեն տիպի քարոզչությամբ զբաղվելը: Սակայն լռությունը խախտել է հնչեղ սկանդալը:

Իրանում նախագահական ընտրությունների նախօրեին ցանցահենները հարձակվել են Google-ից օգտվող տասնյակ հազարավոր իրանցիների վրա: Երեք շաբաթվա ընթացքում Իրանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այսպես կոչված «ֆիշինգային» (իբրևագրոհ) նամակներ, որոնց բացելուց հետո ցանցահենները տիրել են օգտատերերի էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերին և այլ անձնական տեղեկատվության:

Այս մասին հայտարարել է Google-ի փոխնախագահ Էրիկ Գրոսը: Ենթադրվում է, որ այդ նամակներն ուղարկած կիբեր հանցագործները գտնվում են Իրանում: Google-ում կարծում են, որ այդ դիվերսիան ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ իրականացվել է նախագահական ընտրությունների շեմին:

Տեսանյութեր

Լրահոս