Բաժիններ՝

Իրանում այսօր «Լռության օր» է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում այսօր «Լռության օր» է, երկրում արգելված է քաղաքական ամեն տիպի քարոզչությամբ զբաղվելը: Վաղն Իրանում անցկացվելու են 11-րդ նախագահական ընտրությունները:

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: 2005 և 2009 թվականների նախագահական ընտրություններում հաղթել է Մահմուդ Ահմադինեժադը, ով այս անգամ երկրի Սահմանադրության համաձայն, իրավունք չուներ առաջադրել սեփական թեկնածությունը:

Մայիսի վերջին Իրանի ՆԳՆ-ը հրապարակել էր հաստատում անցած նախագահի թեկնածուների ցանկը, որում ընդգրկվել էր 8 մարդ: Նրանցից երկուսը՝ Իրանի նախկին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆը և խորհրդարանի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելն ինքնաբացարկ են հայտարարել:

Դրանով իսկ նախագահական աթոռի համար պայքարելու է 6 թեկնածու: Նրանցից մեկը ներկայացնում է ռեֆորմիստական թևը: Խոսքն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ նախկին գլխավոր բանագնաց Հասան Ռոուհանիի մասին է:

4 թեկնածու ներկայացնում է պահպանողականների ճամբարը՝ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին:

Փոստի ու հեռագրության նախարար Սեյեդ Մոհամմադ Խարազին էլ անկախ թեկնածու է: Վերջինս վայելել է ամենամեծ համակրանքը Իրանում նախագահի թեկնածուների միջև անցկացված հեռուստաբանավեճի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս