Բաժիններ՝

Ո՞վ կգնի Որոտանի ՀԷԿ-երի համալիրը

Որոտանի ՀԷԿ-ի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը , նաև ուկրաինական, ռուսական, եվրոպական ընկերություններ։ Այս մասին այսօր լրագրողներին հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշաների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նշեց, որ ՀԷԿ-երի կասկադը ներկայումս մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում չկա։ Սակայն լավ առաջարկի դեպքում այն կդիտարկվի։ Մովսիսյանը նշեց, որ Որոտանը դիտարկվել է որպես բանակցային օբյեկտ հայ-ռուսական գազային հարաբերություններում։ 168.am- հարցին, որքա՞ն ներդրում է անհրաժեշտ 40-ամյա ՀԷԿ-ը արդիականացնելու համար, նախարարը պատասխանեց, մոտ 200 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս