Բաժիններ՝

Ֆրանսիայում գործադուլի են դուրս եկել նաև երկաթուղայինները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ավիադիսպետչերներից հետո գործադուլի են դուրս եկել երկաթուղայինները: Այսօր երկրի ողջ տարածքում չեղյալ կհայտարարվի գնացքների երթերի 70 տոկոսը:

Գործադուլը մեկնարկել է գիշերը: Այն առնչվում է գնացքների թե՛ ներքին, թե՛ միջազգային երթուղիներին: Գործադուլից ամենաշատը տուժելու են Փարիզի արվարձանների բնակիչները: Ակնկալվում է, որ երեք գնացքներից գործելու է միայն մեկը:

Երկաթուղայինները բողոքում են ազգային երկաթուղային ընկերությունները վերակազմավորելու մասին իշխանական ծրագրերի դեմ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել 1800 չվերթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս