Բաժիններ՝

Առանց վարչապետի իմացության՝ նրա անունով օֆշորային հաշիվ բացելը մեծ ռիսկ է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում խոսելով իր անվան շուրջ ձևավորված «օֆշորային աղմուկին»՝ նշել էր, որ հնարավոր է օֆշորային գոտում որևէ մեկի անունով հաշիվ բացել՝ առանց նրա իմացության կամ թույլտվության։ 168.am-ը  ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքվեց՝ իրոքանո՞վ է իրատեսական, որ ինչ-որ մեկը կարող էր Տիգրան Սարգսյանի անունով ընկերություն գրանցել՝ զուտ նրան վարկաբեկելու նպատակով։ «Ես ընդհանրապես մեծ ռիսկ եմ գնահատում, որ ինչ-որ մեկը նման գործողություն անի, ով ուզում է լինի, որովհետև դա չի կարող այդպես թաքնված մնալ, եթե, իհարկե նախօրոք տեղյակ չեն: Այսինքն, այդ ռիսկը շատ բարձր է եղել, և ես բացառում եմ, որ որևէ մեկը նման ռիսկի գնար»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նման բան լիներ և ՀՀ հատուկ ծառայություններն այդ մասին չիմանային, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես ուզում եմ նաև հավատալ մեր ազգային անվտանգության մարմինների հմտություններին, որ հնարավոր չէ, որ նրանք տեղյակ չլինեին»:

Վ. Խաչատրյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ավելի ուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս