Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից տուժածները կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀպետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանիկողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամականմիջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերումշրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու,ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներհափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանիգործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրանկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչականծառայություն ( հեռ.` 51-16-09):
ՀՀ հատուկ քննչականծառայություն