Բաժիններ՝

Հորդանան ուղարկված ամերիկյան զենքն ուղղված չէ Սիրիայի դեմ. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Հորդանան ուղարկված զենքի հավելյալ համակարգերն ուղղված չեն Սիրիայի դեմ.

«F-16 ինքնաթիռներն ու Patriot հրթիռներն աջակցում են մեր տարեկան զորավարժությանը: Դա կապված չէ Սիրիայի հետ կամ էլ առաջարկված չէ Սիրիայի շուրջ գործողություններով»:

Քարնին նման կերպ է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ զենքի ուղարկումը չի՞ հանդիսանում Սիրիայում տիրող իրավիճակին միջամտելու «Պլան Բ»: Քարնին հավելել է, որ ԱՄՆ-ը և Հորդանանն ամեն տարի անցկացնում են Eager Lion զորավարժությունը:

Քարնին հաստատել է ԶԼՄ-ների այն պնդումները, որ նախագահ Օբամայի վարչակազմը մոտ ժամանակներս կարող է հայտարարել սիրիական ընդդիմությանը զենքով իր աջակցության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս