Գազի ապացուցված պաշարների ցուցանիշով Իրանը դուրս է եկել առաջին տեղ՝ շրջանցելով ՌԴ-ին. BP

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի արդյունքներով Ռուսաստանի ապացուցված գազային պաշարները կազմել են 32.9 տրիլիոն խորանարդ մետր, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ դրանք գնահատվել էին 44.6 տրիլիոն խորանարդ մետր:

Այս մասին նշված է բրիտանական BP (British Petroleum) ընկերության հրապարակած ամենամյա «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկ 2013» (Statistical Review of World Energy 2013) զեկույցում:

Վերջինիս համաձայն՝ Իրանը գազային պաշարներով դուրս է եկել առաջին տեղ: Նրա գազային պաշարները գնահատվել են 33.6 տրիլիոն խորանարդ մետր, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ Իրանը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ 33.1 տրիլիոն խորանարդ մետր ցուցանիշով:

BP-ն նվազեցրել է նաև Թուրքմենստանի գազային պաշարները՝ 24.3 տրիլիոնից մինչև 17.5 տրիլիոն խորանարդ մետրի: Վերանայվել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի ռեզերվները:

Ընդհանուր առմամբ, գազի համաշխարհային պաշարները 208.4 տրիլիոնից նվազել է մինչև 187.3 տրիլիոն խորանարդ մետրի: Այդպիսով, գնահատականը նվազեցվել է 21 տրիլիոն խորանարդ մետրով (այսինքն 10 տոկոսով), ինչն աշխարհին կբավականացներ 7 տարի:

Տեսանյութեր

Լրահոս