Բաժիններ՝

Հնչեղ սեքս-սկանդալ է ծագել ԱՄՆ պետդեպարտամենտի շուրջ

Ռուսական НТВ-ի փոխանցմամբ՝ հնչեղ սկանդալ է ծագել ԱՄՆ պետդեպարտամենտի շուրջ: Լրագրողները հայտնել են, որ ամերիկացի մի շարք դիվանագետներ օգտվել են մարմնավաճառների ծառայություններից, ընդ որում՝ նրանց ղեկավարությունն իմացել է այդ մասին, սակայն չի ձեռնարկել որևէ միջոց:

Կասկածյալների թվում նշվում է Բելգիայում ԱՄՆ դեսպան Հովարդ Գուտմանի անունը: Ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ դիվանագետը հաճախ է օգտվել մարմնավաճառների ծառայություններից, ինչը վերաբերում է նաև անչափահաս մարմնավաճառներին:

Մարմնավաճառներ են վարձել անգամ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թիկնապահները, ինչը տեղի է ունեցել Քլինթոնի արտասահմանյան այցերի ժամանակ: Դա մասնավորապես առնչվում է նրա կողմից Ռուսաստան ու Կոլումբիա կատարած այցերին:
Լրագրողները պնդում են, որ Քլինթոնն անձամբ չէր կարող չիմանալ իր ենթակաների պահվածքի մասին, սակայն նախընտրել է աղմուկ չբարձրացնել:

Նշվում է, որ նույն կերպ են վարվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահները, երբ նախագահը կատարել է արտասահմանյան այցեր: Օրինակ, նախորդ տարվա ապրիլին հնչեղ սկանդալ էր ծագել նույն Կոլումբիայում, ուր ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները զվարճացել էին «գիշերային թիթեռնիկների» հետ, ինչը հանգեցրել էր նրան, որ 7 գործակալ ազատվել էր աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս