«Նիկոլա Ինթերնեյշնլ»-ը 116.6 հազար կգ ձիթապտղի արտահանման խնդիր ունի
«Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն անցած տարի պայմանագիր էր ստորագրել Եգիպտոսի «EL Shorbagy» ընկերության հետ՝ 116,640 կգ թարմ ձիթապտուղ ներմուծելու մասին, որը նախատեսվում էր 1 տարվա ընթացքում վերամշակել և արտահանել կրկին Եգիպտոս: Սակայն վերջին տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Եգիպտոսում տիրող տնտեսական անկայունության պատճառով` արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում: Իսկ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետն ավարտվում է այս տարի հուլիսի 14-ին և ընկերությունը խնդիրների առջև է հայտնվելու:
Ընկերությանն աջակցելու նպատակով կառավարությունը նախատեսում է «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա»-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել 6 ամսով: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ընկերությանը կհաջողվի վերամշակման աշխատանքներն ավարտել և արտադրանքը արտահանել: