Բաժիններ՝

Նինո Բուրջանաձեն սկսում է նախագահական աթոռի համար պայքարը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն սկսում է իր նախընտրական կամպանիան: Այս մասին Բուրջանաձեն այսօր հայտարարել է կուսակցության գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Բուրջանաձեի խոսքերով՝ 2012 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո «Դեմոկրատական շարժումը» կատարել է մեծ աշխատանք և ներկայումս ձեռնամուխ է լինում նախընտրական ակտիվ կամպանիա սկսելուն:

Նրա նախընտրական շտաբը գլխավորում է Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեն, ով նաև գլխավորում է կուսակցության թբիլիսյան մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Բուրջանաձեն հայտնել էր, թե ինչու է որոշել դառնալ երկրի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս