Բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր՝ «Թաքսիմ» հրապարակում առաջին անգամ սկսել են երթևեկել տաքսիները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում, ուր գրեթե երկու շաբաթ գտնվում էին ցուցարարները, վերականգնվել է ավտոմոբիլային շարժումը:
Բողոքի ակցիաների սկսվելուց հետո առաջին անգամ «Թաքսիմով» սկսել են երթևեկել տաքսիները: Գիշերային մաքրումից հետո «Գեզի» այգու վրանային ճամբարում մնացել են ոչ մեծ թվով ցուցարարներ: Ենթադրաբար խոսքը գնում է մի քանի հարյուր մարդու մասին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հանդիպելու է ցուցարարների հետ, սակայն նախօրեին ելույթ է ունեցել, որում նրանց անվանել է «հասարակության թափթփուկներ» և հրաժարվել է «ծնկի գալ» նրանց առջև: Այնուամենայնիվ, դեռ ստույգ հայտնի չէ, թե արդյոք կայանալո՞ւ է այդ հանդիպումը: