
Հատուկջոկատայինները մտել են «Թաքսիմ» հրապարակ (տեսանյութեր)

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հատուկջոկատայիններն այսօր առավոտյան մուտք են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակ, ուր մի շարք խմբեր շարունակում են իրենց բողոքը:
Հատուկջոկատայինները «Թաքսիմի» մոտ սկսել են հավաքվել առավոտյան ժամը 06.00-ին, իսկ հրապարակ են մուտք գործել ժամը 07.30-ին՝ իրենց ճանապարհին հաղթահարելով ցուցարարների բարիկադները:
Նշվում է, որ այդ ընթացքում ցուցարարները ժամանակ առ ժամանակ նրանց վրա նետել են Մոլոտովյան կոկտեյլներ և դյուրավառ նյութեր: Նրանց դեմ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: