Հայաստանը՝ տիեզերական պետությունների շարքո՞ւմ

Հայաստանի բյուջեի կատարողականն, ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ներկայացնում է ոչ թե տնտեսական պրոցեսները, այլ` անվերջանալի հաջողությունների շարքը: Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականից մեջբերումներ կատարեց ու ժպիտով ասաց. «Ստացվում է, որ Հայաստանը  միանգամայն լեգիտիմ կարգով տիեզերական պետությունների շարքում տեղ է զբաղեցրել: Ավտոբուսներ ներկրել չեն կարողանում, հիմա էլ ավտոբուսների արտադրություն եք ուզում սկսկել: Հաշվի առնելով տիրեզերական պետություններում շարքում ընդգրկվելը՝ լավ է տիեզերանավերի սերիական արտադրություն չեք սկսկում»: Դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին Նիլոլ Փաշինյանն ասաց, որ նա ու Կառավարությունը անհրաժեշտ հետևություններ չեն արել` Ջերմուկը զբոսաշրջության, Գյումրին տեխնոպարկ դարձնելու, նոր ատոմակայան ստեղծելու և մի շարք այլ ծրագրերի «ձախողումից», բայց շարունակում են ծրագրեր ներկայացնել: Իսկ սա, պատգամավորի խոսքով, իրականացնում են  իրական պատկերը թաքցնելու համար: «Ո՞րն է իրական պատկերը: Աշակերտների թիվը 2012-13 թթ. ուսումնական տարվա շրջանում 18062-ով  նվազել է աշակերտների թիվը, 4787 աշակերտ էլ այս տարի մեկնել է Հայաստանից: Սա նույնն է, որ մի օր արթանանաք ու տեսնենք, որ Սիսիանի դպրոցներից մեկում այդ առավոտյան աշակերտներից ոչ մեկ չի եկել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում բաժնետոմսերի սկանդալային պատմությանն ու ՀՀ ֆինանսնների նախարարի երեկվա հայտարարությանը, ով հերքել էր, թե վարչապետը բաժնեմաս ունի Կիպրոսի ձեռնարկություններից մեկում: «Գիտեք, սրտներիցս մի քար ընկավ: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ գործ ունի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործությունը զարգացնելու կառավարության ծրագրերի ու քննարկումների հետ: Նա օֆշորային այս պատմության առանցքային դեմքերից է: Որևէ մեկը այդպես էլ չգիտի Աշոտ Սուքիասյանը ով է: Բայց քանի որ նա բենթլի էր նվիրել Կճոյանին, զգուշանում էին»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ Կիպրոսում փոշիացված գումարները փոխանցվել են «Ամերիա» բանկի միջոցով, որը կապ ունի Դիլիջանի միջազդային դպրոցի հետ: Պատգամավորը չմանրամասնեց, բայց խոստացավ մանրամասները ներկայացնել առաջիկայում:

«Հանրությունն ահազանգում էր, ասում էր` էն մարդուն, որ պահում եք  Սյունիքի մարզպետի կարգավիճակում, մեդալներ եք կախում, այդ մարդը չարիք է: Ասում էին` հերյուրանք է, համոզվեցինք,  որ «հերյուրանք» էր: Ասում էին, որ  Ներսես Նազարյանը գեներալական «պագոնների»  տակ բիզնես է անում, ասում էին` հերյուրանք է: Այսօր մամուլում կարդացինք,  թե ինչպես են  Ներսես Նազարյանի որդուն դիմավորել օդանակավակայնում. սա էլ հերթական հերյուրանքն է:  Ասում էին ՊԵԿ-ի նախագահի համար ՊԵԿ-ը դարձել է բիզնեսի տանիք, ասում էին` հերյուրանք է:  Նա ոչ մի բիզնես չունի, բոլոր բիզնեսները նրա որդուն են, եղբորորդունը… Բոլորը միլիոնատերեր  են, բոլորը. արդար ձևով դարձել են միլիոնատեր»: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց նաև, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, որովհետև, նրա խոսքով, կարողանում է տարբերել հերյուրանքը իրականությունից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս