«Գեզի» այգու դեպքերի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են Գյուլն ու Էրդողանը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ հանդիպել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Չանքայա նախագահական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է 1 ժամ և 15 րոպե: Հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ պայմաններում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Գեզի» այգու հետ կապված դեպքերը: Նշվում է, որ նախագահի ու վարչապետի շաբաթական հանդիպումը չէր իրականացվել Էրդողանի հյուսիս-աֆրիկյան շրջագայության պատճառով: Գյուլն ու Էրդողանն առաջին անգամ են հանդիպում «Գեզի» այգու դեպքերի մեկնարկից հետո:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահին երեկ կոչ է արել գումարել կուսակցապետերի մասնակցությամբ խորհրդաժողով: