Բաժիններ՝

Քեմալ Քըլըչդարօղլուն Աբդուլլահ Գյուլին կոչ է արել գումարել կուսակցապետերի ժողով

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած գիշեր հրավիրել է կուսակցական արտահերթ խորհրդաժողով՝ կապված Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կատարվող իրադարձությունների հետ:

Խորհրդաժողովը տևել է 3 ժամ, դրա ավարտից հետո Քըլըչդարօղլուն նախագահ Աբդուլլահ Գյուլին կոչ է արել հրավիրել երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում:

Քըլըչդարօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար են ազդում երկրի տնտեսության վրա: Նա հավելել է, որ Թուրքիան պետք է հնարավորինս շուտ դուրս գա ստեղծված իրավիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս