«Թաքսիմում» հատուկջոկատայինները ցուցարարների հետ ֆուտբոլ են խաղացել և գիշերել գետնի վրա (տեսանյութ)
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ առավոտյան ոստիկաններն ու հատուկջոկատայինները մուտք են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակ՝ ցրելով այնտեղ հավաքվածներին:
Ցուցարարների հետ բախումները շարունակվել են ողջ օրվա ընթացքում: Շինարարական մեքենաների օգնությամբ վերացվել են հրապարակում ցուցարարների կառուցած բարիկադները:
Ուժային կառույցների ներկայացուցիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել հրապարակում՝ գիշերելով գետնի վրա: Առավոտյան նրանք ֆուտբոլ են խաղացել Աթաթուրքի հուշարձանի մոտ:
Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաների հետևանքով զոհերի քանակը հասել է 4-ի, իսկ տուժածների քանակը՝ 5000-ի: Արդեն 15 օր է, ինչ ողջ Թուրքիայում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվում են անկարգություններով: