Բաժիններ՝

Վարդան Մինասյան. Պատահականություններ երբեք չեն լինում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայի ընտրանու նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է հետևյալը.

– Ի՞նչն էր փոխվել Հայաստանի մոտ, Մալթայի հետ խաղից հետո:

– Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր:

– Անակնկա՞լ էր Ձեզ համար արդյունքը:

Կարդացեք նաև

– Հաշիվը այո, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարևորը ցուցադրած խաղն է և արդյունքը:

– Մարտավարությունը սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:

– Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել և հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք..

– Հայաստանը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:

– Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:

– Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:

– Ես գտնում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:

– Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույնը:

– Չեմ կարող ասել: Դուք որոշեք:

ՀՖՖ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս