Բաժիններ՝

Հայերը շտապում են Բաթումի. արդեն գնված է «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս: Անցյալ տարվա հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից։

Իսկ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազարը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս