
Բիձինա Իվանիշվիլին վերստին հրաժարվել է մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերստին հրաժարվել է մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, քանի դեռ չի հավաստիացել նրանում, որ այդ մարմինը կենսունակ է.
«Նախևառաջ հարցերը պետք է լինեն այնպիսին, որ իմ մասնակցությունը լինի պարտադիր: Ես պետք է համոզված լինեմ, թե որքան կենսունակ է այդ կառույցը և տեսնել, թե ինչ է կատարվում:
Իսկ հետագայում՝ ինչու ոչ, եթե համոզված լինեմ, որ հարցերը չեն ներկայացվի հանուն հարցերի, իսկ դրա համար պետք է, որ նիստն անցկացվի ելնելով անհրաժեշտությունից: Դրանից հետո կտեսնենք, թե այն որքանով է այն կենսունակ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Իվանիշվիլին հրաժարվել էր մասնակցել մոտ մեկ շաբաթ առաջ հրավիրված ԱԱԽ նիստին, որն առաջինն էր նախորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: