
Իվանիշվիլին որոշել է չմասնակցել Սաակաշվիլիի հրավիրած ԱԱԽ-ի նիստին

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում, ինչի համար էլ որոշել է չմասնակցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հրավիրված ԱԱԽ նիստին:
ԱԱԽ-ի նիստ առաջին անգամ է հրավիրվում 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Այն անցկացվում է նախագահական նստավայրում և հրավիրվել է օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի (սահմաններն առաջ մղելու և լարափակոցներ անցկացնելու) հետ:
Նախօրեին ԱԱԽ-ի քարտուղար, նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիգա Բոկերիան հույս էր հայտնե, որ Բիձինա Իվանիշվիլին կմասնակցի ԱԱԽ-ի նիստին: Վերջինս պետք է մեկնարկեր տեղական ժամանակով ժամը 16.00-ին: