Բաժիններ՝

Հրանտ Բագրատյան. «Ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»

«Դուք ոչ մի բան չեք ասում «Արմավիայի» մասին, ոչ մի բան չեք ասում «Տոնուսի», «Սթարի» մասին: Որովհետեւ ոչ մի կոպեկ շահույթ չի լինելու, ոչ մի կոպեկ չեք տալու բյուջե: Դրանք հիսունից-հարյուր միլիոնանոց ծրագրեր են: Թալանված»,- ինչպես փոխանցում է Aravot.am-ը, այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`մասնագիտական վերլուծության արդյունքում հանգելով նրան, որ առաջիկա տարիներին 20-25 տոկոսից ցածր վարկ չի լինելու: Հրանտ Բագրատյանը հիշեցրել է, որ հայաստանյան բանկերը 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած, մեր երկրի արտաքին պարտքը 7,5 միլիարդ է եւ այն, որ դա մասնավոր սեկտորինն է, նա ավելի վատ է համարում, քանի որ դրությունը փրկելու համար «պետության փողերն ենք տալու»: Բագրատյանը վրդովված օրինակ է բերել նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին հարցը, որն այժմ քննարկվում է խորհրդարանում, իբր թե ներդրումներ են լինելու. «Թող ներդրումներն անեն` նոր»: «Այս երկրում ապրելու շանս չկա, նորմալ աշխատելու և մարդ դառնալու շանս չկա, դրա համար են այս երկրից գնում»,- ասել է Հրանտ Բագրատյանը: «Աճերը սխալ են, չի կարող լինել կարտոֆիլի այդքան արտադրություն, կամ խաղողի նման քանակի բերքատվություն, դրանք ուռճացված աճեր են։ Գյուղատնտեսության աճը չափազանցված է։ Արմավիրի մարզն այսօր այնքան գյուղմթերք է արտադրում, ինչ ողջ հանրապետությունը՝ 1990-ին։ Ինչի՞ թոշակները չեք բարձրացնում, գներն աճում է 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա էդ մարդը ոնց երկրից չգնա՞։ Այստեղ լուրջ խնդիր կա։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցերին»,- պահանջել է պատգամավորը` հավելելով, որ ինքը լինելով հողի սեփականաշնորհման հեղինակը, այսօր կարող էր պարծենալ ներկայացված աճերով, բայց ինքը դա չի անում, քանի որ դրանք ուռճացված թվեր են։ Հրանտ Բագրատյանն առաջարկում է Կենտրոնական բանկում ստեղծել խորհուրդ, որը կունենա տնօրեն, և այդ դեպքում, ըստ նրա, կունենանք ԿԲ։ «Չեն թողնում, ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս