Բաժիններ՝

Կառավարությունը «Հյուսիս-Հարավ»-ի պատճառով արդեն վճարել է 300 000 դոլարի տո՞ւյժ

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքին հատկացված միջոցները չօգտագործելու համար վերջին երկու տարում կառավարությունն արդեն $300 հազ-ի պարտավճարներ է կատարել։ Գործադիրը տույժերից փորձում է խուսափել այս տարի ու առաջարկում վերանայել ԱԶԲ-ի հետ կնքված վարկային պայմանագիրը։ Շինաշխատանքներում Վերահսկիչ պալատի հայտնաբերած բացթողումները է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը։

Ինչպես գրում է Սիվիլնեթ-ը, կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված «Տրանշ-2»-ի պայմանագրով սահմանվում է, որ վարկային միջոցների մնացորդային գումարի վրա հաշվարկվում է պարտավճար՝ 0,15%-ի չափով։ Խոսելով «տույժ-տուգանքների» մասին՝ վարչապետն ամենայն հավանականությամբ հենց այս հանգամանքն է նկատի ունեցել։ Ըստ լրատվամիջոցի՝ «Տրանշ-2»-ով հատկացված միջոցների համար կառավարությունն անցած երկու տարիներին արդեն վճարել է ընդհանուր առմամբ $300 հազ-ի տույժ, որից $254 հազ-ը՝ միայն 2012թ., և անհասկանալի է միայն, թե ինչու այդ գումարների մասին կառավարությունը միայն հիմա է հիշում։

Ամբողջական հրապարակումը՝ Սիվիլնեթ-ի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս