
Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանապետի հրամանով՝ Անդրանիկ Ազիբեկյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Իջևանի բաժնի պետ: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Եգանյանը ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Դիլիջանի նախկին ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել էր Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ այն դեպքից հետո, երբ Նաիրիի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանը Կոտայքի մարզում իր ծնողների գերեզմանի մոտ ինքնասպան էր եղել:
shamshyan.com