Բաժիններ՝

Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է

Այս տարվա ապրիլին Հայաստանում աշխատանք է փնտրել 70.2 հազ. մարդ: Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10.3%-ով:

Աշխատանք փնտրողներից 60.2 հազարը գործազուրկներ են, որոնց թիվը 1 տարում նվազել է 9.7%-ով: Գործազուրկներից 43.9 հազարը կանայք են: Գործազուրկների ամենամեծ  բանակը Երևանում է՝ 18.5 հազ. մարդ, ապա Շիրակում՝ 8.2 հազ. մարդ, Լոռիում՝ 7.7 հազ. մարդ, Կոտայքում՝ 5.5 հազ. մարդ, Գեղարքունիքում՝ 4.6 հազ. մարդ, Սյունիքում՝ 4.3 հազ. մարդ, Տավուշում՝ 4 հազ. մարդ, Արարատում՝ 2.7 հազ. մարդ, Արմավիրում՝ 2.6 հազ. մարդ, Արագածոտնում՝ 1.4 հազ. մարդ, Վայոց ձորում՝ 800 մարդ:

Նշենք, որ գործազուրկների թվի կրճատումը ամենևին չի նշանակում, որ դա պայմանավորված է աշխատատեղերի ավելացմամբ։ Աշխատող փնտրողների թվի նվազման վրա էական ազդեցությունի ունի նաև արտագաղթը։ Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ-ից արտագաղթը պաշտոնական տվյալներով կազմել է ավելի քան 42 հազ. մարդ, իսկ այս տարի ուղևորահոսքերի բացասական մնացորդը գերազանցում է 37 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս