
«Բնական աղետից տուժածների հիմնադրամում» հավաքվել է մոտ 39 մլն դրամ

«Բնական աղետից տուժածների հիմնադրամում» այս պահին հավաքվել է մոտ 39 մլն դրամ: Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է հիմնադրամը:
Ըստ պատգամավորի՝ ֆինանսական միջոցները հիմնադրամում կմնան մինչև օգոստոսի 1-ը, որի հետո կորոշեն, թե ինչպես անեն: Օժանդակությունը հատկացվելու է մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկուտից տուժած մոտ 12 հազ. ընտանիքների:
Նշված գումարի հիմնական մասը՝ 20 մլն դրամը փոխանցել է ոստիկանությունը, շուրջ 6 մլն դրամը՝ պատգամավորները: Միջոցների հավաքագրման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ինքը՝ Ալեքսան Պետրոսյանը, կարկտահարության վնասը գնահատել էր շուրջ 60 միլիոն դոլար՝ ավելի քան 24 միլիարդ դրամ։