«Թալիբանի» անունից ջիհադի մասին տեսանյութը YouTube-ում կարող է տեղադրված լինել Վրաստանից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Թալիբանի» անունից «Աֆղանստանում Վաստանի զորքերի դեմ ջիհադի հայտարման» մասին տեսանյութը YouTube վիդեոհոսթինգում հավանաբար տեղադրվել է Վրաստանից:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանի ՆԳՆ-ը և ՊՆ-ն արդեն իսկ բանակցում են Google-ի հետ, որին պատկանում է YouTube-ի օգտատերերի մասին տեղեկատվությունը: Պաշտոնապես դա դեռ չի հաստատվել:
Հայտնի է միայն, որ հետաքննություն է անցկացվում տեսանյութի ծագումը պարզելու ուղղությամբ: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն է տեղեկատվություն տարածել, որ այդ տեսանյությունը հավանաբար YouTube-ում է տեղադրվել Վրաստանից: