Վրացի զինվորականները կշարունակեն մնալ Աֆղանստանում. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ Աֆղանստանում ահաբեկիչների կողմից վրացի զինվորականների վրա իրականացրած հարձակումը պատճառ չի հանդիսանա, որ այդ երկրից դուրս բերվի վրացական զինվորական կոնտինգենտը.

«Չնայած այդ աղետին՝ մենք կդիմագրավենք և չենք նահանջի: Իմ հանձնարակականով Պաշտպանության նախարարը (Իրակլի Ալասանիա) գտնվում է Աֆղանստանում՝ մեր զինվորականների հետ միասին:

Մենք շարունակելու ենք պայքարը Վրաստանի ու աշխարհի խաղաղության համար: Ահաբեկչությունը չունի սահմաններ և ազգություն, այն 21-րդ դարի խոշոր մարտահրավեր է: Ահաբեկչության դեմ պայքարը բարդ է, սակայն շատ պատվավոր առաքելություն է»:

Վրաստանի ԱԳՆ-ը նույնպես հայտարարություն է տարածել՝ կապված Աֆղանստանում վրացի զինվորականների վրա իրականացված հարձակման հետ: Դրանում նշված է, որ ահաբեկչությունը միջազգային անվտանգության գլխավոր մարտահրավերներից մեկն է, և որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնում շարունակել իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930