
Մեհրիբան Ալիևան դարձել է Իլհամ Ալիևի տեղակալը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ընդգրկվել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) ղեկավար կազմում: Դա տեղի է ունեցել այսօր մեկնարկած ԵԱԿ-ի V համագումարում, որում ընտրվել են ԵԱԿ-ի 4 փոխնախագահները:
Կուսակցության համագումարում ընդունված որոշման համաձայն, Մեհրիբան Ալիևան դարձել է ԵԱԿ-ի փոխնախագահ: Նրանից բացի, ԵԱԿ-ի փոխնախագահներ են ընտրվել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ակիֆ Ալիզադեն և փոխվարչապետ Ալի Հասանովը: ԵԱԿ-ի նախկին փոխնախագահներից իր պաշտոնում մնացել է միայն Ալի Ահմեդովը:
Հիշեցնենք, որ ԵԱԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որին ԵԱԿ-ը երրորդ անգամ է առաջադրել Ադրբեջանի նախագահական ընտրությունների համար: