Բաժիններ՝

Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին ընդունելությունը՝ 2014թ. սեպտեմբերին (լուսանկարներ)

Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School, DIS) նախագիծը, որը նախաձեռնվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից, եզակի է ոչ միայն նրանով, որ այնտեղ սովորելու են երեխաներ տասնյակ երկրներից:

«Նախագիծը եզակի է նաև իր ճարտարապետական լուծումներով, և ներդաշնակ է այստեղի գեղեցիկ լանդշաֆտի հետ», – այսօր Դիլիջանում լրագրողներին ասել է Ռուբեն Վարդանյանը:

Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից մշակված ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոց-համալիրների փորձը: Դպրոցի շինարարության ղեկավարող կազմակերպությունը RD Project Management Armenia-ն է, գլխավոր նախագծողը և գլխավոր կապալառուն՝ RD Construction Management Armenia-ն:

«Շինարարության մեջ արդեն ներդրվել է $20 մլն և ներդրումների ընդհանուր ծավալը նախագծում կկազմի  $150 մլն: Սա շատ կարևոր նախագիծ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար, քանի որ բոլոր այն երեխաները, որոնք սովորելու են այստեղ, հնարավորություն կունենան ընդունվելու աշխարհի լավագույն բուհերը: Իմ երազանքն էր, որ երեխաները կարողանան լավագույն կրթությունը ստանալ Հայաստանում», – ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարդացեք նաև

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ իր երեխաները նույնպես կսովորեն այս դպրոցում` «եթե հանձնեն ընդունելության քննությունները»:

Նա տեղեկացրել է, որ դպրոցում սովորելու տարեկան վճարը կկազմի $30 հազ., ընդ որում, երեխաների շուրջ 70%-ը կսովորեն կրթաթոշակների օգնությամբ:

«Կրթաթոշակային ֆոնդի դոնորների թվում են բազմաթիվ բարերարներ. Նրանց թվում են Վիկտոր Վեքսելբերգը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը», – ասել է Ռուբեն Վարդանյանը:

Դասավանդումը դպրոցում ընթանալու է անգլերեն լեզվով բարձր որակավորում ունեցող դասախոսների կողմից:

Դասավանդումն ընթանալու է այնպիսի միջազգային կրթական ծրագրերով, ինչպիսիք են Cambridge IGSSE-ն (միջնակարգ կրթության մասին միջազգային ատեստատ, 13-ից 16 տարեկան) և IB Diploma (միջազգային բակալավրիատ, նախահամալսարանական կուրս 16-ից 19 տարեկանների համար):

Ակնկալվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges (UWC) հանրույթի անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Նախատեսվում է, որ արդեն առաջին ուսումնական տարում UWC Dilijan-ը երիտասարդներ կհյուրընկալի 30 երկրից:

Առաջին ընդունելությունը կկայանա 2014 սեպտեմբերին: Դպրոցը նախնական շրջանում նախատեսված է լինելու 650 երեխայի համար:

Այսօր ՀՀ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռևս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետև ՀՀ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի Միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների և պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական և ընթացիկ կարևոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:

060608162063_5 big_1370518779_5411973 big_1370518779_5831997 big_1370518779_5836027 big_1370518779_5836027 (1) big_1370518779_7304322 big_1370518779_8173028 big_1370518779_8711291 big_1370518779_9138141 big_1370518779_9997923

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս