Բաժիններ՝

Քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի «VIP» սրահի տանիքը. վնասվել են ավտոմեքենաներ

Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Տուժածներ չկան: 168.am-ի տեղեկություններով՝ վնասվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս