Դավութօղլուն Քերիին հիշեցրել է ամերիկյան ոստիկանության կոշտ գործողությունների մասին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն անհամաձայնություն է հայտնել Թուրքիայում ժողովրդավարության մակարդակին առնչվող Վաշինգտոնի գնահատականի վերաբերյալ.

«Թուրքիան երկրորդական ժողովրդավարությամբ երկիր չէ: Ուոլ-սթրիթի (Occupy Wall Street) իրադարձությունների ժամանակ նույնպես մարդիկ են զոհվել, և ոստիկանությունը գործել է կոշտ: Ժողովրդավարական բազմաթիվ երկրներում տեղի են ունենում նման իրադարձություններ, և դա հանդիսանում է ժողովրդավարական համակարգերի քննություն»:

Նշվում է, որ Դավութօղլուի կողմից հեռախոսազրույցի նախաձեռնումը կապված է ցուցարարների հանդեպ Թուրքիայի իշխանությունների գործողությունները Վաշինգտոնի դատապարտելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս