Կանաչ տնտեսության գաղափարախոսություն

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության օրն է: 168.am-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյից հետարքրվեց՝ ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանն այս ոլորտում: «Խնդիրները շատ են՝ հիմնականում հողերի դեգրադացումը, դրանց առաջ կանգնելը, անտառհատումները դադարեցնելը, վերականգնելը, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը: Խնդիրները շատ են, սակայն կարծում եմ, որ այս համագործակցության շնորհիվ և նաև բնապահպանության նախարարության և նախարարի առաջնորդությամբ մենք կարող ենք ճիշտ աշխատանք տանել՝ խնդիրները շտկելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրը պահպանելը, այլև՝ դրա կայուն զարգացումը:

168.am-ը նույն հարցն ուղղեց նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Վերջինս նախ հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում՝ ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը: Մեր պարզաբանմանը, որ գուցե Հայաստանի շրջակա միջավայրին վնաս է հասցնում հանքարդյունաբերությունը, աղտոտված է օդային ավազանը, կամ էլ գետերի ջրերն են աղտոտված, նախարարն արձագանքեց. «Դուք արդեն թվարկեցիք: Դուք պետք է տեսնեք, թե մեր ռազմավարությունը որն է: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ կանաչ տնտեսության գաղափարախոսություն, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների օգտագործում, և բնականաբար, մենք նաև պետք է ամեն ինչ անենք, որ նորագույն տեխնոլոգիաներ ներգրավենք և կարողանանք ցանկացած գործունենությունն իրականացնել միջազգային չափանիշների համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս