
Վարչապետի հանձնարարականով Մրգաշատի բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով:
Նշենք, որ ս.թ. մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը, հյուրընկալվելով Մխիթարյանների` 14 անդամներից (որոնցից 11-ը երեխա) բաղկացած ընտանիքին, խոստացել էր ամենասեղմ ժամկետում լուծում տալ այդ հարցին: Ընտանիքն ապրում էր վթարային՝ 2 սենյակից բաղկացած, կիսափուլ տանը:
Վարչապետի հանձնարարությամբ, այսօր Մխիթարյանների ընտանիքի համար ձեռք է բերվել երկհարկանի նոր առանձնատուն նույն գյուղում` 2500 քմ տնամերձ հողամասով:
Իր հերթին Մրգաշատ համայնքի գյուղապետարանը բազմազավակ ընտանիքին կտրամադրի գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար հողատարածք: