Դոլարը կշարունակի՞ էժանանալ. բորսայում սպասողական վիճակ է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 5-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 415.7 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի առավելագույն գինը զգալիորեն ցածր է եղել՝ 414.25 դրամ։
Հիշեցնենք, որ երեկ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 415.94 դրամ. նախորդ օրվա համեմատ ամերիկյան արժույթը էժանացել էր 0.31%-ով կամ և 1.31 դրամով։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է. առքի գինը միջինում կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 416.5 դրամ: