
Պուտինը զգուշացրել է Աֆղանստանից միջազգային ուժերի դուրս գալու աղետալի հետևանքների հնարավորության մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Աֆղանստանից միջազգային դաշինքի ուժերի դուրս գալու աղետալի հետևանքների հնարավորության մասին:
Պուտինը հիշեցրել է Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Կանադայի համար աֆղանական թմրանյութերի տարածման վտանգի մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն Ռուսաստանի, այլև հարակից երկրների խնդիրն է:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանը չունի թմրաբիզնեսի դեմ պայքարի սեփական ռեսուրսներ, իսկ հաջորդ տարի այդ երկրից հեռանալու է անվտանգության աջակցության միջազգային ուժերի կոնտինգենտը:
Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում գործում է հազար նարկոլաբորատորիա, իսկ նախորդ տարի թմրացանքատարծությունների տարածքն այդ երկրում աճել է 18 տոկոսով՝ հասնելով 154.000 հեկտարի: