
Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցների մասին

Ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում իր անանուն աղբյուրը, հայտնում է, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում զարին գազի կիրառման մասին լուրերը ստացել են նոր հաստատումներ: Մեծ Բրիտանիայից առաջ էլ Ֆրանսիան էր երեկ հայտարարել, որ Սիրիայից բերված փորձանմուշներում հայտնաբերվել են զարինի հետքեր:
Մեծ Բրիտանիան հաստատել է, որ թեստերը տվել են դրական արդյունք, ինչն ավելի քիչ կասկածների տեղիք է տալիս Սիրիական հակամարտությունում դրա իրական կիրառման մասին: Ընդ որում, ԱԳՆ-ի ներկայացուցիչը չի ճշգրտել, թե Սիրիայի որ շրջանից են վերցվել այդ փորձանմուշները:
Բացի այդ, ի տարբերություն Ֆրանսիայի իշխանությունների, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն ավելի զգուշավորություն է ցուցաբերել և չի նշել, թե Սիրիայում հակամարտող կողմերից որ մեկն է կիրառել քիմիական զենք: