Հռոմի պապը հաստատել է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը հունիսի 3-ին Վատիկանում ընդունել է Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ին:

Հանդիպման ժամանակ Հռոմի պապը հաստատել է Հայոց ցեղասպանության հարցում ունեցած իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հայկական պատվիրակության անդամներից մեկը Պապին հայտնել է, որ հանդիսանում է ցեղասպանության զոհերի սերնդի ներկայացուցիչ:

Նշվում է, որ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Բերգոլիոն (ով այս տարի Հռոմի պապ դառնալուց հետո ընդունեց Ֆրանցիսկոս անունը) Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչ է արել դեռևս 7 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին:

Տեսանյութեր

Լրահոս