
Գեներալը չի շտապում մեկնաբանել իր հնարավոր նշանակման մասին լուրերը

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը չի շտապում արձագանքել Սյունիքի մարզպետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերին։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից է Վ.Ավետիսյանը, որի կապակցությամբ «Փաստինֆո»-ն փորձեց անձամբ գեներալից ճշտել լուրի իսկությունը, սակայն հարցմանն ի պատասխան՝ վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, այլ ուղղակի հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ հարցի հետ կապված ոչինչ չի ցանկանում ասել: