Բաժիններ՝

Ինչպես կպաշտպանի կառավարությունը կենսաթոշակառուներին գազի թանկացումից

Գազի գնի բարձրացման կապակցությամբ ՀՀ կառավարությունը խոստացավ 30% սուբսիդավորում, հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձն են ուզում 10 հազ. դրամով բարձրացնել, սակայն կենսաթոշակառուների մասին ոչ ոք ոչ մի խոսք չի ասում: Ի՞նչ է սպասվում կենսաթոշակառուներին. 168.am-ն այս հարցը տվեց ԱԺ սոցիալական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

«Քննարկվում է կառավարության կողմից, որպեսզի էներգառեսուրսների՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում աղքատությունը չավելանա: Հարցը քննարկվում է, երբ որ կճշտվի ամեն ինչ, այդ ժամանակ էլ այդ հարցի պատասխանը կստանանք»,- ասաց Հ. Հակոբյանը:

Մեր ճշտմանը՝ ենթադրելի է, որ թոշակները կբարձրանան կամ նպաստի ձևո՞վ կտրվի, Հ. Հակոբյանը պատասխանեց՝ իհարկե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս