
Կենսաթոշակ վճարելու թույլտվություն տալիս է բացառապես նոր տեղեկավական շտեմարանը

Հունիսի 1-ից կենսաթոշակ վճարելու թույլտվություն տալիս է բացառապես նոր տեղեկավական շտեմարանը: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նոր տեղեկատվական շտեմարանում գործառույթներն ավտոմատացված են, և համակարգն է հաշվարկում կենսաթոշակի չափը, վճարման ցուցակում ներառվելիք անձի տվյալները:
«Եթե կան անձինք, որ դեռ ճշգրտման կարիք ունեն, այդ տվյալնեը չեն ներառվում տեղեկավական շտեմարան»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նշենք, որ ներկայում Հայփոստի բաժանմունքներում կենսաթոշակառուների հերթեր են գոյացել, և շատերը խնդիրներ ունեն թոշակ ստանալու հետ: