Բաշար Ասադը գժտեցրել է Իրանին ու ՀԱՄԱՍ-ին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանը դադարեցրել է վերջին տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող ֆինանսական, տեխնիկական ու ռազմական օգնությունը: Այս մասին հայտարարել է Պաղեստինում գործող ՀԱՄԱՍ-ի արտգործնախարար Ղազի Համադը:

Վերջինիս խոսքերով՝ վատթարացել են Իրանի ու ՀԱՄԱՍ-ի հարաբերությունները, ինչի պատճառով էլ Իրանը դադարեցրել է 2006 թվականից ցուցաբերած օգնությունը:

Նշվում է, որ Իրանի ու ՀԱՄԱՍ-ի միջև տարաձայնություններ են ի հայտ եկել՝ կապված Սիրիայի հարցի հետ: ՀԱՄԱՍ-ը հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, իսկ Իրանն աջակցում է նրան:

Գազայի «Ումմահ» համալսարանի դոկտոր Ադնան Աբու Ամերը հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ ՀԱՄԱՍ-ը 2006 թվականին իշխանության եկավ Պաղեստինում, Իրանն ամեն ամիս նրա հաշվին փոխանցել է 37-42 միլիոն լիրա (19.610.000-22.260.000 դոլար):

Հիշեցնենք, որ նույն Սիրիայի խնդրի պատճառով «Հզբոլլահը» օրեր առաջ վերջնագիր էր ներկայացրել ՀԱՄԱՍ-ին:

Տեսանյութեր

Լրահոս